Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նաև արտերկրի քաղաքացիների հաշվին են Հայաստանում կառուցվել ԱԲ ֆաբրիկաներ

Նաև արտերկրի քաղաքացիների հաշվին են Հայաստանում կառուցվել ԱԲ ֆաբրիկաներ
20.10.2026 | 13:31

Երկրի վարչապետը մտահոգված է ՏԻՄ ընտրություններով: Հետաքրքիր է, իսկ նա տեղյա՞կ է, որ արհեստական բանականության տեխնոլոգիաներով առաջ սլացող Հայաստանի Հանրապետության որևէ համայնքային ինտերնետային կայք, բացառությամբ Երևան համայնքի կայքից, հասանելի չէ ԱԲ մոդելներին, այդ թվում՝ Gemini-ին, ChatGPT-ին կամ Claude-ին, նաև՝ google robot-ը:

Այո, այո, այդ կայքերի հասանելիությունը սահմանափակված է, և արտերկրից հնարավոր չէ մուտք գործել համայնքային կայքեր:

Հիմա ընդունված է, ՀՀ քաղաքացիներին բաժանել «դրսի» ու «ներսի», նույնիսկ «դրսիններին» զրկել եք ձայնի իրավունքից:

Բայց համայնքային կայքերի հասանելիության հարցը մանիպուլյացիաներով կոծկել չի ստացվի:

Այո, Հայաստանից այդ կայքերը քաղաքացիներին հասանելի են, բայց մարդիկ չեն կարող Google-ից, ChatGPT-ից, Grok-ից, Claude-ից և այլ նեյրոցանցերից իրենց համայնքային կայքերի մասին անհրաժեշտ տեղեկություններ ստանալ, դրանք մշակել և այլն: Որովհետև բոլոր IT գիգանտների մայր ռոբոտներն ու դատա կենտրոնները գտնվում են ԱՄՆ-ում, չինականն գիգանտներինը՝ Չինաստանում: Այսինքն, Google-ը ն համաշխարհային ինտերնետային ցանցը ինդեքսացիա է անում ԱՄՆ-ից, ԱԲ մոդելները համացանցը քրքրում են ԱՄՆ-ից, Չինաստանից, եթե նրանց առջև դուռը փակում եք, նրանք զրկվում են մուտք գործելու, տեղեկություն ստանալու և այն վերամշակելու հնարավորությունից:

Այս հարցով նույնիսկ դիմել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia պատասխանը աբսուրդային է: Եղել են արտերկրից համայնքային կայքերի վրա հարձակումներ, այդ իսկ պատճառով համայնքային կայքերի մուտքը արտերկրից սահմանափակվել է: Բայց սա արդեն տարուց ավելի տևող վիճակ է: Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյան, ՀՀ հպարտ քաղաքացիները հարկեր վճարում են անկախ նրանից, թե աշխարհի որ կետում են գտնվում, նաև այդ քաղաքացիների հաշվին են Հայաստանում կառուցվել ԱԲ ֆաբրիկաներ: Հայաստանի բոլոր կայքերը, այդ թվում՝ ուժային կառույցների, նախարարությունների, կառավարության, բանկերի, կադաստրի ու մյուսների կայքերը արտերկրից հասանելի են, բայց համայնքային կայքերը՝ ոչ: Հատկապես մեր օրերում, երբ մարդիկ ամենաչնչին հարցի առնչությամբ դիմում են AI-երին: Մեր ազգաբնակչության թերևս 99 տոկոսը իր համայնքի կայք այցելած չկա, տեղյակ էլ չէ, թե իր համայնքում ինչ է կատարվում, ինչպես են հավաքվում կամ ծախսվում ֆինանսները, վաճառվում համայնքային հողերը և այլն:

Իսկ Google robot-ի կողմից կայքերի ինդեքսացիայի, դրանց խոցելիության ու ժամանակից դուրս մնալու հարցերն ավելի բարդ են և պահանջում են որոշակի պատկերացում, կարճ ասած, վատ է, երբ որևէ կայք google-ը կամ նույնիսկ yandex-ը չեն տեսնում:

Բայց այստեղ նաև կարևոր է այն հարցը, որ հարկատուները վճարում են այդ կայքերի ամենօրյա սպասարկման ու անխափան գործելու, այդ թվում՝ անվտանգության հարցերի լուծման դիմաց, և դրանով զբաղվում է մեկ ընկերություն: Ես այս խնդրին առնչվեցի պատահաբար, երբ հանկարծ նկատեցի, որ Սևան համայնքապետարանի կայքը չի բացվում:

Թե չէ, ՏԻՄ ընտրությունների ու ԱԲ բանականության Հրազդանի ֆաբրիկայի մասին կենացներ ասելը անիմաստ ու տհաճ զբաղմունք է: Մեր երկիրը տասնամյակներ շարունակ ավերվել է հենց համայնքներից: Գոնե ԱԲ հեղափոխության այս կարևոր պատմական ժամանակահատվածում մարդկանց հնարավորություն տվեք լիարժեք օգտվել դրանից և դա օգտագործել գործնական նպատակով:

Այստեղ կարելի էր նշել, որ ՀՀ քաղաքացիներին իրազեկվածության իրավունքից զրկելը նաև խախտում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ տեղեկություն ստանալու նրանց իրավունքը, բայց ո՞վ է մեր օրերում հարգում ՀՀ սահմանադրությունն ու օրենսդրությունը, կամ ո՞վ էր հարգում նախկինում:

Արա Արայան

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ